Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սյուզան Ստյուարտ. Առաջիկա ամիսներին ևս ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ուղղությամբ որևէ տեղաշարժ չեմ կանխատեսում

Սյուզան Ստյուարտ. Առաջիկա ամիսներին ևս ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ուղղությամբ որևէ տեղաշարժ չեմ կանխատեսում
13.01.2019 | 13:48

«Առաջիկա ամիսներին ևս որևէ տեղաշարժ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ուղղությամբ չեմ կանխատեսում: Որոշակի հետաքրքրություն այս գործընթացի նկատմամբ հնարավոր է սպասել տարվա երկրորդ կեսին, երբ ԵՄ-ում ավարտված կլինեն ընտրություններն ու նորընտիր իշխանությունների կազմերի հաստատումները: Մինչ ԵԽ մայիսյան ընտրություններն էլ ՀՀ ներքին զարգացումների պատճառով կրկին խնդիրը տեղից չի շարժվելու, քանի որ ՀՀ ԱԺ ընտրությունները մեկ ամիս առաջ են տեղի ունեցել, և որոշակի ընթացակարգեր ու ժամանակ կպահանջվի Հայաստանից մինչ աշխատանքային ռեժիմի անցնելը և Հայաստանից այս վավերացման գործընթացը մոնիտորինգի ենթարկելն ու առաջ մղելը»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման երկարաձգմանը:
ԵԽ փոխնախագահ, եվրոպացի պատգամավոր Ռիչարդ Չարնեցկին էլ ասել է, որ համաձայնագիրը կկորցնի նշանակությունն ու կարևորությունը, եթե գործընթացը, եթե Հայաստանի հետաքրքրությունը կորի, և Հայաստանը չցանկանա ամբողջությամբ ներդնել: «Մենք միայն հակառակի մասին հայտարարություններ ենք լսել, նոր որակի հարաբերություններ հաստատելու հայտարարություններ են եղել, ուստի գուցե նոր փաթեթներ ևս առաջարկվեն ԵՄ-ին »,- ասել է նա:


ԵԽ փոխնախագահը կարծում է, որ հիմա ԵԽ-ում և ԵՄ-ում կենտրոնացած են սպասվող քաղաքական զարգացումների վրա՝ հասկանալով, որ ՀՀ իշխանությունները ներքին խնդիրներով են զբաղված, մեծ շահագրգռվածություն չեն ցուցաբերում: «Առաջիկա ամիսներին, բնականաբար, ներկայիս պատկերը, կարծում եմ, կշարունակի պահպանվել: Իմ կանխատեսմամբ՝ մինչև տարեվերջ մի քանի երկիր ևս կվավերացնի համաձայնագիրը, սակայն ԵԽ-ի կողմից համաձայնագրի վերջնական վավերացումը տեղի կունենա, ամենայն հավանականությամբ, մյուս տարի: Սա պարզապես իմ կանխատեսումն է, հստակ տեղեկություններ չկան: Այսինքն՝ իմ կարծիքով, գործընթացն ավարտին կհասնի մյուս տարի»:

Դիտվել է՝ 1363

Մեկնաբանություններ