Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱՄՆ դեսպանը «Հյուսիսային հոսք 2»-ի համար պատժամիջոցներով շանտաժի է ենթարկում գերմանական ընկերություններին

ԱՄՆ դեսպանը «Հյուսիսային հոսք 2»-ի համար պատժամիջոցներով շանտաժի է ենթարկում գերմանական ընկերություններին
13.01.2019 | 13:49

Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը նամակներ է հղել գերմանական ընկերություններին, որտեղ զգուշացրել է հնարավոր պատժամիջոցների մասին, եթե աջակցեն «Հյուսիսային հոսք 2»-ի իրականացմանը` գրում է Bild-ը:


Ըստ Գրենելի, «Թուրքական հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարները Ուկրաինայի գազամատակարարման ավելցուկի կբերեն և երկիրը քաղաքական անվտանգության ոլորտում կկորցնի կարևորությունը, որ կհանգեցնի Ռուսաստանի կողմից «ինտերվենցիայի վտանգի» աճի: «Մենք ընդգծում ենք, որ եթե ռուսական էներգետիկ ոլորտին աջակցող ընկերությունները մասնակցեն ցանկացած նախագծին, կարող է պատժամիջոցների կիրառման հանգեցնել», – ասվում է նամակում: Շատ գերմանական ընկերություններ այս նամակներն ընկալում են որպես շանտաժ:

Դիտվել է՝ 855

Մեկնաբանություններ