Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վաղը կգումարվի 7-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը

Վաղը կգումարվի 7-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը
13.01.2019 | 21:23

Հունվարի 14-ին կգումարվի յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը:
Նստաշրջանի օրակարգում 7 հարց է ընդգրկված՝ Հաշվիչ հանձնախմբի ստեղծում, Աժ նախագահի ընտրություն, ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրություններ, Մշտական հանձնաժողովների ստեղծում, Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ։ Կառավարության առաջարկությամբ Աժ-ն կքննարկի Կառավարության կառուցվածքի փոփոխության օրենքի նախագիծն ու Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը։

Դիտվել է՝ 744

Մեկնաբանություններ