Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հաջիև. Հայաստանի իշխանությունները պետք է նախապատրաստեն երկրի բնակչությանը հարևանների հետ խաղաղության հաստամանը

Հաջիև. Հայաստանի իշխանությունները պետք է նախապատրաստեն երկրի բնակչությանը հարևանների հետ խաղաղության հաստամանը
13.01.2019 | 21:25

«Պաշտոնական Երևանը պետք է անի ամեն ինչ՝ Հայաստանի քաղաքացիներին հարևան պետությունների հետ խաղաղությանը նախապատրաստելու համար», - Թուրքիայի անգլալեզու TRT World հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը: Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում հաշտեցման գործընթացը կարող է մեկնարկել միայն հայկական կողմի զիջումներից հետո:

«Նախևառաջ, հայկական զորքերը պետք է դուրս բերվեն գրավյալ տարածքներից, իսկ ադրեբեջանցի ներքին տեղահանվածները պետք է վերադառնան հարազատ օջախներ: Այդ դեպքում արդեն քայլեր կձեռնարկվեն վստահության, լիարժեք տարածաշրջանային համագործակցության և ազգամիջյան հաշտեցման վերականգնման ուղղությամբ», - նշել է ադրբեջանցի պաշտոնյան:

Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ