Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հունաստանի ՊՆ նախարարը հրաժարական է տվել

Հունաստանի ՊՆ նախարարը հրաժարական է տվել
13.01.2019 | 21:28

Հունաստանի ՊՆ նախարար Փանոս Կամենոսը հրաժարական է ներկայացրել` բողոքելով Մակեդոնիայի անվանափոխության համաձայնագրի դեմ:
«Մակեդոնական խնդիրը ստիպում է ինձ զոհաբերել այս պաշտոնը», - նշել է նախարարը: Նա կառավարությունում ներկայացնում էր աջակողմյան «Անկախ հույներ» կուսակցությունը, որ լքում է Ալեքսիս Ցիպրասի կոալիցիոն կառավարությունը: Հույն աջերը դեմ էին 2018-ի հունիսին Աթենքի և Սկոպյեի համաձայնագրին, որով Մակեդոնիան անվանափոխվում է Հյուսիսային Մակեդոնիայի հանրապետության: Աթենքը պարտավորվել է դադարեցնել Սկոպյեի և ՆԱՏՕ-ի բանակցությունների արգելափակումը:

Դիտվել է՝ 726

Մեկնաբանություններ