«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Թրամփը հերքում է, թե հրահանգել է գաղտնի պահել Պուտինի հետ հանդիպումների մանրամասները

Թրամփը հերքում է, թե հրահանգել է գաղտնի պահել Պուտինի հետ հանդիպումների մանրամասները
13.01.2019 | 21:28

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքում է մամուլի հրապարակումները, որ հրահանգել է գաղտնի պահել ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի հետ հանդիպումների մանրամասները: The Washington Post-ի տեղեկություններով՝ Թրամփը լուրջ միջոցների է դիմել՝ Պուտինի հետ հանդիպումների մանրամասները թաքցնելու նպատակով: «Առնվազն մեկ անգամ` 2017-ի հուլիսին Համբուրգում հանդիպումից հետո, Թրամփն առգրավել է իր թարգմանչի նոթերը և հրահանգել որևէ այլ ամերիկացի պաշտոնյայի հետ չքննարկել Պուտինի հետ բանակցությունների դետալները»` գրում է The Washington Post-ը: «Ես ոչինչ չեմ թաքցնում»` Fox News-ին հարցազրույցում հակադարձել է Թրամփը:

Դիտվել է՝ 586

Մեկնաբանություններ