«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Թրամփը սպառնում է Թուրքիային, զգուշացնում է նաև քրդերին

Թրամփը սպառնում է Թուրքիային, զգուշացնում է նաև քրդերին
14.01.2019 | 13:46

Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը «տնտեսապես կկործանի Թուրքիան», եթե Անկարան հարձակվի ԱՄՆ աջակցությունը վայելող քրդական ուժերի վրա:
Թուրքիան սպառնում է հարձակվել ԱՄՆ դաշնակից քրդերի վրա, որ պայքարում են «Իսլամական պետության» զինյալների դեմ: Անկարան նրանց համարում է Թուրքիայում ապստամբների հետ կապեր ունեցող ահաբեկիչներ: Թվիթերում գրառման մեջ ԱՄՆ նախագահը զգուշացրել է նաև քրդական ուժերին, որ չլինեն սադրանքներ Թուրքիայի դեմ:
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընն ԱՄՆ-ի՝ Սիրիայի քրդերի դեմ հարձակման դեպքում Անկարայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքին ի պատասխան ասել է, որ Թուրքիան պայքարում է ոչ թե քրդերի, այլ ահաբեկիչների դեմ: «Սիրիայի քրդերին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և սիրիական YPG (քրդերի ինքնապաշտպանական ուժեր) ճյուղի հետ նույնացնելը, որոնք ԱՄՆ-ում ընդգրկված են ահաբեկչական խմբավորումների ցուցակում, սարսափելի սխալ է: Թուրքիան պայքարում է ահաբեկիչների և ոչ քրդերի դեմ: Մենք կպաշտպանենք քրդերին ու այլ սիրիացիների բոլոր ահաբեկչական սպառնալիքներից: Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ն կհարգի մեր ռազմավարական գործընկերությունը, և չի ցանկանում, որ ահաբեկչական քարոզը ստվեր գցի դրա վրա»,- գրել է Քալընն իր թվիթերյան էջում:


Նա հավելել է, որ ոչ մի տարբերություն չի տեսնում ԻՊ-ի, ՔԱԿ-ի և YPG-ի միջև. «Մենք կշարունակենք պայքարել բոլորի դեմ»:

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ