Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

7-րդ գումարման Ազգային ժողովը սկսեց աշխատանքները

7-րդ գումարման Ազգային ժողովը սկսեց աշխատանքները
14.01.2019 | 13:50

7-րդ գումարման Ազգային ժողովը սկսեց աշխատանքները: Նիստը նախագահում է խորհրդարանի ամենատարեց պատգամավորը՝ ԱԺ-ում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ Կնյազ Հասանովը: «Հարգելի պատգամավորներ, այսօր ինձ համար շատ ուրախ պատվաբեր և միաժամանակ պարտավորեցնող պահ է։ Ես Հայաստանում բնակվող բոլոր ազգային փոքրամասնությունների անունից խորապես շնորհակալություն եմ հայտնում իմ հայ ժողովրդին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն՝ ի դեմս նրա առաջնորդ հարգարժան պարոն Փաշինյանի, ազգային փոքրամասնություններն Ազգային ժողովում ներկայացված լինելու համար։ Թույլ տվեք «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, որպես տարիքով ավագ պատգամավոր, Ազգային ժողովի 7-րդ գումարման առաջին նստաշրջանը հայտարարել բացված», - ասաց Հասանովը, և հնչեց ՀՀ օրհներգը։ Նորընտիր խորհրդարանին օրհնանքի խոսք ուղղեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, ապա ելույթ ունեցավ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Դիտվել է՝ 667

Մեկնաբանություններ