Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել են փոխնախարարներ ու փոխմարզպետեր

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել են փոխնախարարներ ու փոխմարզպետեր
14.01.2019 | 13:56

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամաբ աշխատանից ազատվել են մի շարք պետական պաշտոնյաներ` Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Տիգրան Ուլիխանյանը, վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, վարչապետի խորհրդական Վարազդատ Կարապետյանը, վարչապետի օգնականներ Արեն Մկրտչյանն ու Արփինե Դավոյանը, վարչապտի խորհրդական Նիկոլայ Բաղդասարանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը, Լոռու մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը, Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Հակոբ Սիմիդյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ Արմեն Բոշյանը և վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը։ Նրանք ընտրվել են 7-րդ գումարման ԱԺ պատգամավորներ:

Դիտվել է՝ 565

Մեկնաբանություններ