Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իմ քայլը» ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը

Իմ քայլը» ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը
14.01.2019 | 13:57

Ազգային ժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը:
Միրզոյանին ներկայացնելիս նա ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է եղել, այնուհետև` վարչության անդամ: Արարատ Միրզոյանը 6-րդ գումարման խորհրդարանի «Ելք» խմբակցության անդամ էր, հետո` առաջին փոխվարչապետ: «Կարծում եմ՝ այս թեկնածությունը հավասարապես ընդունելի է թե իշխող մեծամասնության, թե ընդդիմադիր խմբակցությունների համար», - հայտարարեց Մակունցը: Մյուս խմբակցությունները թեկնածուներ չառաջադրեցին:

Դիտվել է՝ 553

Մեկնաբանություններ