«Այս շաբաթ Լիբանանում հարձակումները ցույց տվեցին, որ Իսրայելի կառավարությունը մտադիր է պատերազմը տարածել ողջ տարածաշրջանում: Եկել է ժամանակը, որ բոլոր երկրները, որոնց կոչ է արվում պաշտպանել համաշխարհային խաղաղությունը, լուծումներ գտնեն, որոնք կկանգնեցնեն Իսրայելին»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։                
 

Ով ասում է, որ Ծառուկյանը կապ ունի մարտի 1-ի հետ ու չի ապացուցում, անբարոյական մարդ ա

Ով ասում է, որ Ծառուկյանը կապ ունի մարտի 1-ի հետ ու չի ապացուցում, անբարոյական մարդ ա
14.01.2019 | 14:00

Միակ մարդը, որ չի մասնակցել Մարտի 1-ի դեպքերին, Ծառուկյանն է, սա Փաշինյանի թերթն է գրել, լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ «Ես ի՞նչ կապ ունեմ մարտի 1-ի հետ։ Կարող եմ մի բան ասել` գնացեք, բացեք «Հայկական ժամանակ» թերթը` Նիկոլ Փաշինյանի թերթը, որտեղ գրած էր` միակ մարդը, որ ժողովրդի կողքին է եղել և չի էլ մասնակցել, մարտի մեկի դեպքերին», - ասաց նա: Հարցին` փաստահավաք խմբի զեկույցում գրված է, թե իր թիկնազորը ստացել է ՊՆ համազգեստ, Ծառուկյանն արձագանքեց.
«Թիկնազորից ո՞վ, մեկի անունը տվեք, մեկին ցույց տվեք, ախր չի կարելի ցեխ շպրտել»: Ծառուկյանը նշեց, որ ով հայտարարում է, թե ինքը կամ իր թիկնազորը որևէ կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, թող նախ ապացուցի դա: «Ես անուն չեմ ասում, ով հայտարարել է Ծառուկյանի անունը, թիկնազորի անունը, եթե ինքը չի ապացուցում, ուրեմն ինքն անբարոկայան մարդ ա: Եթե ապացուցի, ուրեմն մեղավոր ենք` պատժվենք, իսկ եթե չէ, էդ շանտաժ անողները թող պատժվեն, որ այդ ամեն ինչն ավարտվի»,- նշեց Ծառուկյանը:

Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ