Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայտարարվել են ճանապարհաշինական մրցույթներ

Հայտարարվել են ճանապարհաշինական մրցույթներ
15.01.2019 | 15:56

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացնում է ճանապարհաշինական ծրագրեր, որոնց նպատակն է կենսական նշանակության ճանապարհները բարելավելու միջոցով բարելավել շուկաների և ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար: «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» 3-րդ տարվա ծրագրի շրջանակներում «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հայտարարել է թվով 10 ճանապարհային հատվածների վերանորոգման շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով կազմակերպվող տեղական բաց մրցույթներ։ Մրցույթներն իրականացվելու են «Ազգային մրցակցային գնման» (NCB) ընթացակարգին համապատասխան https://tpio.am/am/procurement/tenders:

3-րդ տարվա ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերանորոգել Հայաստանի Հանրապետության 7 (յոթ) մարզերի 20 (քսան) համայնքների ճանապարհահատվածներ։ Ընդհանուր առմամբ կհիմնանորոգվի շուրջ 53 կմ ճանապարհ։

Հայտատու կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան շինարարական աշխատանքների իրականացման փորձ և ռեսուրսներ, ինչը մանրամասն ներկայացված է մրցութային փաստաթղթերում:

Հետաքրքրված իրավասու հայտատուներն ամբողջական մրցութային փաստաթղթերը կարող են ներբեռնել, ինչպես նաև մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից։

Հայտերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով ARMEPS (www.armeps.am կայք) էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով մինչև 2019թ․ փետրվարի 08-ը։



Դիտվել է՝ 714

Մեկնաբանություններ