Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լիլիթ Մակունց. Վիրավորական է մեղադրանքը, թե «Իմ քայլը» պատգամավորների նկատմամբ քաղաքական որոշում ընդունելու համար ճնշում է գործադրվել

Լիլիթ Մակունց. Վիրավորական է մեղադրանքը, թե «Իմ քայլը» պատգամավորների նկատմամբ քաղաքական որոշում ընդունելու համար ճնշում է գործադրվել
15.01.2019 | 21:29

Ընդդիմադիր խմբակցությունից ԱԺ փոխնախագահի ընտրության հարցի քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունեցավ նաև խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Երեկ քաղաքական այս բարձր ամբիոնից անթաքույց ակնարկ կատարվեց այն մասին, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նկատմամբ ճնշում է գործադրվել` կայացնել քաղաքական որոշում: Մեզ համար անհասկանալի ու վիրավորական է այս մեղադրանքը»,-ասաց նա: Մակունցը նշեց, որ այստեղ նստած են մարդիկ, այդ թվում նաև ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, որ ամիսներ առաջ վտանգել են իրենց և պատրաստ են եղել զրկվել ազատությունից` հանուն արդարության, հանուն սկզբունքների ու հանուն ընդհանուր շահի:


«Իմ քայլը» ներկայացնում է թիմ, որն արել է անհնարինը, և մի՞թե կարծում եք, որ այս մարդկանց ԱԺ պատերը պետք է կաշկանդեն, որպեսզի իրենք լինեն նույն սկզբունքայինը և ունակ լինեն որոշում կայացնել»,-ասաց նա:
Խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենց պատգամավորների շրջանում այս կարճ ժամանակում տեղի են ունեցել ու ունենում թեժ քննարկումներ, գաղափարների և տեսակետների բախումներ, դա իր համար մեծ հպարտություն է, և շատ կարևոր է Նոր Հայաստանի և ԱԺ-ի համար:
«Համոզված եմ, որ սկզբունքների հիման վրա կատարված որոշումը պարբերաբար իրականացնելու են նաև խորհրդարանական մյուս ուժերը և նրանց տեսակետը ձևակերպել որպես կոճակ սեղմողների մոտեցում, մեղմ ասած, կոռեկտ չեմ համարում: Այո քննարկումների արդյունքում կայացվել է քաղաքական որոշում և սա եղել է այդ բախումներ արգասիքը»,-ասաց նա:


Մակունցը նաև շեշտեց, որ քվեների քանակով տասնյակով գերազանցել է ԲՀԿ-ին տրվող նախապատվությունը և անգամ մեկ քվեն, ըստ նրա` կարևոր է որոշում կայացնելու համար, էլ չի խոսում տասնյակի մասին: «Ժողովուրդը իր քվեով կայացրել է որոշում և առավել մեծ համամասնությամբ ներկայացված տեսել է կուսակցություններից մեկին, և այն պարագայում, երբ ընդդիմությունը չի ներկայանում միասնական թեկնածույով, մեզ, որպես խորհրդարանական մեծամասնություն, մնում է կիրառել մեկ մոտեցում, այն է` առաջնորդվել ոչ թե հիմնված կամայական անձերով պայամանավորված և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տված որոշմամբ, այլ հստակ քաղաքական դիրքորոշմամբ»,-ասաց նա և ընդգծեց` այս ընտրությունը Մանե Թանդիլյան և Վահե Էնֆիաջյան անձերի միջև չէ, այս ընտրությունը ԲՀԿ և ԼՀԿ-ի միջև չէ, այլ հստակ քաղաքական սկզբունքի, քաղաքական թվերի ու ընկալումների միջև: «Եվ մենք ընտրում ենք սուբյեկտիվիզմից մաքսիմալ զուրկ տարբերակը և ընտրում ենք քաղաքացիների արդեն արձանագրած դիրքորոշումը հիմք ընդունելով»,-ասաց նա:

Դիտվել է՝ 663

Մեկնաբանություններ