«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԱԺ փոխնախագահներ ընտրվեցին Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը և Վահե Էնֆիաջյանը

ԱԺ փոխնախագահներ ընտրվեցին Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը և Վահե Էնֆիաջյանը
15.01.2019 | 21:30

Ընդդիմադիր խմբակցությունից ԱԺ փոխնախագահ ընտրվեց ԲՀԿ խմբակցության թեկնածու Վահե Էնֆիաջյանը: ԱԺ նախագահի տեղակալներ են ընտրվել Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը:


ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, ներկայացնելով քվեարկության արդյունքները, նշեց, որ Վահե Էնֆիաջյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 108 պատգամավոր: Քվեարկությանը մասնակցել է 130 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 3 քվե: ԼՀԿ թեկնածու Մանե Թանդիլյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 19 պատգամավոր: «Իմ քայլը» խմբակցությունից ԱԺ փոխնախագահ առաջադրված Ալեն Սիմոնյանն ընտրվել է 109 կողմ, 20 դեմ ձայներով: Քվեարկությանը մասնակցել է 130 պատգամավոր: Անվավեր է ճանաչվել մեկ քվե: Լենա Նազարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 124 պատգամավոր և դեմ` 3 պատգամավոր: Անվավեր է ճանաչվել 3-ը: Այսօր ևս ԱԺ նիստը վերսկսվեց «Կանոնակարգ» օրենքի խախտմամբ` 45 րոպե ուշացումով:
Քվեարկությունից հետո Վահե Էնֆիաջյանը ծաղկեփնջով մոտեցավ Մանե Թանդիլյանին և սեղմեց նրա ձեռքը:

Դիտվել է՝ 447

Մեկնաբանություններ