ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Հայկ Մարության. Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժումը վերջնական է․ ես պարտավոր չեմ բոլոր բիզնեսմենների խնդիրներին ծանոթանալ

Հայկ Մարության. Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժումը վերջնական է․ ես պարտավոր չեմ բոլոր բիզնեսմենների խնդիրներին ծանոթանալ
15.01.2019 | 21:31

Օպերայի հարակից տարածքի սրճարանների որոշ մասի ապամոնտաժումը վերջնական է։ Երևանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում քաղաքապետ Հայկ Մարությանը ասաց. «Մենք ընդհանրապես, երբ ինչ-որ որոշում ենք կայացնում, քննարկում ենք, նոր կայացնում ենք, և բնականաբար, որոշումը վերջնական է։ Ես պարտավոր չեմ բոլոր բիզնեսմենների խնդիրներին ծանոթանալ, բոլոր բիզնեսներն էլ ունեն ինչ-որ խնդիրներ։ Ես պարտավոր եմ միայն այն պայմանագրին ծանոթ լինել, որում նկարագրվում են քաղաքապետարանի և բիզնեսի հարաբերությունները»։ Սրճարանատերերին տրված 30-օրյա ժամկետն արդեն լրացել է, բայց ապամոնտաժումը դեռ չի սկսվել կադաստրային և այլ հարցերի պատճառով․ «Այս պրոցեսները պետք է ընդհանուր անցնեն օրենքին համապատասխան կերպով։ Մենք շարժվելու ենք միայն օրենքին համապատասխան»,- ասաց Հայկ Մարությանը։ Սրճարանատերերը նշում են, որ տարիներ շարունակ սրճարանները բետոնի վրա են եղել, այդտեղ կանաչապատ տարածք չի եղել։ Քաղաքապետարանը նրանցից պահանջում է հրաժարվել վարձակալության պայմանագրից, բայց շատերի պայմանագրերը մինչև 2026-ն է։


Հարցերի առնչությամբ քաղաքապետը նշեց․ «Վերջին պնդման հետ ընդհանրապես համաձայն չեմ, այդպիսի միտում չկա ընդհանրապես։ Ձեր նշած սրճարաններն այլ տեղերում էլ կան, եթե որոշում լիներ հենց այդ սրճարանների հետ կապված գործողություններ, այլ կերպ կարվեր։ Հայաստանում ոչ մի գործողություն չի կատարվում ինչ-որ մեկի կամ կազմակերպության դեմ, եթե նա գործում է օրենքի սահմանում։ Տարիներ շարունակ խոսակցություններ կան, որ գրավել են Օպերայի հարակից տարածքները, սա մշակութային օջախ է։ Դուք շատ լավ գիտեք երևանցիների վերաբերմունքը դրան, և վերջապես եկել է մի իշխանություն, որի ձեռքերն ազատ են, կապված չէ ոչ մեկից և ոչ մի բանից, և նա կարողանում է իրագործել երևանցիների ցանկությունը։ Եթե մենք նայենք ամբողջ աշխարհի օպերայի շենքերին, այսպիսի բան գոյություն չունի»։


Դիտարկմանը, թե տնտեսվարողները ներդրումներ են արել, վարկեր ունեն վերցրած, Հայկ Մարությանն արձագանքեց․ «Բոլոր տնտեսվարողներն ունեն պայմանագիր քաղաքապետարանի հետ և իրենց գործունեությունը ծավալում են այդ պայմանագրի ներքո, և մենք այդ պայմանագրից երբեք դուրս չենք գալիս։ Մեր գործողությունները միայն այս պայմանագրի ներքո են, այնպես որ այստեղ հարցերն ինձ համար անհասկանալի են»։

Դիտվել է՝ 499

Մեկնաբանություններ