«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նաիրա Զոհրաբյան. Կոռեկտության սահմաններն անցնողները կրկնակի ուժեղ հարված կստանան

Նաիրա Զոհրաբյան. Կոռեկտության սահմաններն անցնողները կրկնակի ուժեղ հարված կստանան
15.01.2019 | 21:32

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կողմ է առողջ քննադատությանը, կոռեկտությունը խախտողներին զգուշացնում է՝ կրկնակի ուժեղ պատասխան կտրվի։ Նա խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, թե իրենք միշտ ասել են, հիմա էլ կրկնում են, որ կողմ ենք կոռեկտ փոխհարաբերությունների բոլորի՝ թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս գտնվող քաղաքական ուժերի հետ. «Կաշխատենք, կտեսնենք՝ ինչպիսի ընդդիմություն կլինի ԲՀԿ-ն, և ընդհանրապես ինչպիսին կլինի այս խորհրդարանը։ Որևէ մեկին խորհուրդ չեմ տալիս կանխակալ գնահատականներ հնչեցնել, հատկապես ԲՀԿ-ի հասցեին։ Մենք քանիցս ասել ենք՝ կողմ ենք կոռեկտ փոխհարաբերությունների բոլորի հետ, ով խախտեց կոռեկտության սահմանը, բնականաբար, պատասխանը մի քանի անգամ ավելին ստանալու է»,- ասաց նա։


Զոհրաբյանը, անդրադառնալով ԼՀԿ-ից ԲՀԿ հասցեին քննադատությանը, շեշտեց, թե ինքն ընդհանրապես կողմ է «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքին»։ Պատգամավորը, խոսելով ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ ԲՀԿ-ին ուղղված հայտարարությանը, թե դեռ հարց է, թե ով ինչպես է ձայներ հավաքել ընտրություններում, որ դարձել է խորհրդարանի 2-րդ ուժը, շեշտեց, որ եթե ԼՀԿ-ն որևէ վերապահում ուներ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ կապված, ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս ընտրությունների արդյունքները բողոքարկել ու վիճարկել: «Ես չեմ հիշում՝ որևէ ուժ բողոքարկած լինի ընտրությունների արդյունքները։ Ես որքան տեղյակ եմ, որևէ նման արձանագրություն չկա, և ԼՀԿ-ն, ինչպես նաև ԲՀԿ-ն ու «Իմ քայլն» ընդունել են ընտրությունների արդյունքները»,- շեշտեց Զոհրաբյանը։ Հարցին, թե ինչու ընդդիմադիր ԲՀԿ-ն ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանին կողմ քվեարկեց, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ սա ինչ-որ տեղ ավանս էր ԱԺ նախագահին, որ ընդամենը ԱԺ աշխատանքները համակարգողն է լինելու:


«Մենք փորձելու ենք նաև նոր քաղաքական մշակույթ բերել խորհրդարանական հարաբերություններ, և, կներեք, ռինգի, բոքսի, ով է ավելի շատ ընդդիմադիր, ավելի շատ բարձր կբղավի, այդ ժամանակներն անցել են, այդ էջը մենք ուզում ենք համարել փակված: Ուզում ենք անցնել նոր աշխատանքի փուլ»,- ասաց Զոհրաբյանը: Նա շեշտեց, որ իրենք «Իմ քայլի» առջև պարտավորված չեն զգում, որ քվեարկեցին ԱԺ փոխխոսնակի իրենց թեկնածուին։

Դիտվել է՝ 599

Մեկնաբանություններ