Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բենյամին Նեթանյահուն սպառնացել է Իրանին

Բենյամին Նեթանյահուն սպառնացել է Իրանին
15.01.2019 | 21:33

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հերթական նախազգուշացումն է ուղղել Իրանին՝ խորհուրդ տալով արագ հեռանալ Սիրիայից, գրում է The Jerusalem Post-ը: «Ասում եմ ձեզ՝ արագ հեռացե՛ք Սիրիայից, մենք հարձակվելիս կանգ չենք առնի»,-ասել է վարչապետը, որը հայտարարում է` թույլ չի տա հարևան պետությունում Իրանի դիրքերի ամրապնդում: Նեթանյահուն ծաղրել է իրանցի պաշտոնյային, որը հերքել էր Սիրիայում իրանցի զինծառայողների ներկայությունը՝ նշելով, որ Իրանը միայն խորհուրդներով է օգնում Սիրիայի ղեկավարությանը:
«Նրանք միշտ ստում են»,-ասել է Իսրայելի վարչապետը:

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ