«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

ՀՀ դեսպանը հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահին

ՀՀ դեսպանը հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահին
15.01.2019 | 21:35

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հունվարի 11-ին հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ ասված է. «Ողջունելով նախագահ Թրամփին ՀՀ նախագահի, վարչապետի ու ժողովրդի անունից` դեսպան Ներսեսյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է Հայաստանը ներկայացնել ԱՄՆ-ում այս կարևոր ժամանակաշրջանում»: Հավատարմագրերի հանձնման արարողության ընթացքում տեղի ունեցած կարճ զրույցում նախագահ Թրամփն ու դեսպան Ներսեսյանը կարևորեցին տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված քայլերը: Կողմերը շեշտեցին ամերիկահայ համայնքի դերակատարությունը երկու երկրների միջև բարեկամության զարգացման գործում», - փոխանցում է ԱՄՆ դեսպանատունը:

Դիտվել է՝ 685

Մեկնաբանություններ