Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Երևանն ապրելու տեսանկյունից ավելի հարմարավետ է, քան Բաքուն և Թբիլիսին

Երևանն ապրելու տեսանկյունից ավելի հարմարավետ է, քան Բաքուն և Թբիլիսին
15.01.2019 | 22:38

Երևանը ապրելու տեսանկյունից ավելի հարմարավետ է, քան Բաքուն և Թբիլիսին, վկայում են Numbeo կենտրոնի ուսումնասիրություն արդյունքները: Փորձագետները վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի են առել քաղաքների բնակչության եկամուտները և գնողունակությունը, նվազագույն աշխատավարձը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը, առողջապահության մակարդակը, կլիման, ճանապարհային երթևեկությունը: 226 քաղաքների ցանկում Երևանը 167-րդն է, Թբիլիսին՝ 172-րդը, Բաքուն՝ 197-րդը: Հետխորհրդային երկրների քաղաքներից ամենահարմարավետը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսն է՝ 99-րդ հորիզոնականում, առաջ անցնելով Բրյուսելից, Մադրիդից, Լոնդոնից, Նյու Յորքից: Վերջինը Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասն է:

Դիտվել է՝ 742

Մեկնաբանություններ