Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ռուբեն Ռուբինյան. Մենք փոխել են դեսպանների նշանակման արատավոր պրակտիկան

Ռուբեն Ռուբինյան. Մենք փոխել են դեսպանների նշանակման արատավոր պրակտիկան
15.01.2019 | 22:42

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը կարող է և պետք է աջակցի գործադիրի վարած արտաքին քաղաքականությանը և իրականացնի խորհրդարանական վերահսկողություն` խորհրդարանում հայտարարեց «Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանը՝ ներկայացնելով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր գործունեության տեսլականը:


«Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը պետք է երկրորդ աչքի դեր կատարի՝ փորձելով հնարավորինս անաչառ վեր հանել արտաքին քաղաքականության ոլորտի խնդիրները», - ասաց Ռուբինյանը: Նրա խոսքով՝ այդ հանձնաժողովը նաև պետք է միջնորդ լինի ժողովրդի ու կառավարության միջև:


Պատգամավորն ասաց, որ հանձնաժողովը, որն ինքը պետք է ղեկավարի, պետք է ստեղծի նախադրյալներ, որ դիվանագետների նշանակումը լինի հնարավորինս թափանցիկ ու նպատակային: «Ազգային ժողովը պետք է ձեռքը պահի միջազգային անցուդարձի զարկերակի վրա: Ազգային ժողովը կարող է դառնալ համագործակցության հարթակ, որը կկարողանա լուծումներ գտնել շատ խնդիրների համար: Պատրաստ եմ թարմ փորձով լծվել հանձնաժողովի նախագահի պարտականությունների կատարման գործին, հուսով եմ կստանամ ձեր աջակցությունը», - ասաց Ռուբինյանը: Պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին՝ թեկնածուն ասաց, որ շարունակելու են արտաքին հարաբերությունների հանձնաժողով հրավիրել Հայաստանը ներկայացնող դիվանագիտական ներկայացուցիչներին, կազմակերպել քննարկումներ:

«Այդ փորձը տարածելու ենք և փորձելու ենք ավելի շատ ներկայացուցիչներ հրավիրել հանձնաժողով՝ ապահովելու թափանցիկությունը գործընթացի: Ես նաև պետք է ասեմ, որ իմ՝ ԱԳՆ-ում աշխատելու ժամանակահատվածում մենք փոխել են դեսպանների նշանակման արատավոր պրակտիկան, երբ շատերն այդ պաշտոնին նշանակվում էին քաղաքական նկատառումներից ելնելով: Սրանից տուժում էին մասնագետ, բարեխիղճ դիվանագետները», - ասաց Ռուբինյանը:

Դիտվել է՝ 1075

Մեկնաբանություններ