Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարներն աղբամաններով, երկաթե արգելապատնեշներով և ձեռքի տակ ընկած այլ առարկաներով բարիկադներ են կառուցում։ Ոստիկանությունը պարբերաբար արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և հատուկ այլ միջոցներ է կիրառում մայրաքաղաքի կենտրոնական պողոտաները բացելու համար:                
 

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևը

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևը
15.01.2019 | 22:43

ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նա ՌԴ կառավարության և իր անունից շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին, մաղթել քաջառողջություն և հաջողություններ պատասխատանու պետական գործունեության մեջ: ՌԴ վարչապետը համոզմունք է հայտնել, որ միջկառավարական մակարդակով ռուս-հայկական փոխգործակցության ակտիվացումը կնպաստի առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների և մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցության ամրապնդմանը, բարենպաստ պայմաններ կստեղծի հեռանկարային նախաձեռնությունների իրականացման համար, կխթանի ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն ներուժի լիարժեք բացահայտումը:

Դիտվել է՝ 744

Մեկնաբանություններ