Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Նոր ղեկավար «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամում

Նոր ղեկավար «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամում
16.01.2019 | 13:57

Կորյուն Խաչատուրյանը նշանակվել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) գործադիր տնօրեն։ Նա գլխավորելու է Հիմնադրամի երևանյան գրասենյակի աշխատանքը՝ ապահովելով կազմակերպության առանցքային ծրագրերի իրագործումը՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ նախաձեռնությունը և ավանդական ծրագրերը կրթության, առողջապահության, սոցիալական և տնտեսական ոլորտներում։

«Մեծ ոգևորությամբ եմ միանում ՔՈԱՖ-ին այս կարևոր ժամանակահատվածում։ Նախորդ 15 տարիներին Հայաստանի գյուղական համայնքներում կյանքի որակի բարձրացման ուղղությամբ մեծ գործ է արվել։ Հայաստանի երեխաները լավագույնին են արժանի, և մենք հենց այս գործին ենք կոչված՝ միշտ ձգտելով կատարելության»,- ասում է Կորյուն Խաչատուրյանը։


Նորանշանակ գործադիր տնօրենը հաշվետու է ՔՈԱՖ-ի հիմնադիր, դոկտոր Գարո Արմենին։ Դ-ր Արմենը կրկին կմիանա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան հոգաբարձուների խորհրդին։ «Մենք վստահ ենք, որ տեխնոլոգիայի տիրապետման ու նորարարության շնորհիվ կառուցվելու է ուժեղ համայնք, գրանցվելու է տնտեսական աճ, և առաջընթաց է ապահովվելու մեր շահառու համայնքներում իրագոծվող ծրագրերի համար,- նշում է ՔՈԱՖ-ի հիմնադիր Գարո Արմենը։- Հետամուտ լինելով 2018-ի գալա-դրամահավաքին հանգանակված 4 միլիոն ԱՄՆ դոլարին՝ մենք բազմաթիվ անելիքներ ունենք ու հաշվետու ենք դրա համար։ Ուրախ եմ, որ Կորյունը՝ իր անցած ճանապարհով ու հաջողություններով, միանում է ՔՈԱՖ-ի մեր թիմին և օգնելու է իրականացնել հաջորդ սերնդին զորավիգ լինելու հավակնոտ առաքելությունը»:

Դիտվել է՝ 418

Մեկնաբանություններ