Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Փաստաբանին վիրավորելը կամ սպառնալը կքրեականացվի

Փաստաբանին վիրավորելը կամ սպառնալը կքրեականացվի
16.01.2019 | 13:59

«Ժամանակը» գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է քրեականացնել փաստաբանին վիրավորելը կամ սպառնալը: Կառավարությունն առաջարկում է Քրեական օրենսգրքում ավելացնել Փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը կամ կապված նրա լիազորությունների իրականացման հետ՝ վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը կամ սպառնալը վերնագրով հոդված: Փոփոխությունը պայմանավորված է Մանվել Գրիգորյանի փաստաբանի հասցեին վերջերս հնչած վիրավորանքներով և սպառնալիքներով:
Նախորդ խորհրդարանը քրեականացրեց բժիշկներին վիրավորելը կամ սպառնալը»:

Դիտվել է՝ 1347

Մեկնաբանություններ