Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ժողովուրդ». Չի բացառվում, որ Սասուն Խաչատրյանին կրկին ուղարկեն արձակուրդ` անվերադարձ

«Ժողովուրդ». Չի բացառվում, որ Սասուն Խաչատրյանին կրկին ուղարկեն արձակուրդ` անվերադարձ
16.01.2019 | 14:01

«Ժողովուրդը» գրում է. «Չի բացառվում, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն առաջիկայում հրաժեշտ տա պաշտոնին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 20-ի որոշմամբ` Սասուն Խաչատրյանը մեկօրյա արձակուրդ է մեկնել հենց դեկտեմբերի 21-ին, այնուհետև վերադարձել է աշխատանքի: Սակայն իրավապահ համակարգում տարածված լուրերի համաձայն` չի բացառվում, որ Սասուն Խաչատրյանին կրկին ուղարկեն արձակուրդ, այս անգամ՝ անվերադարձ»:


Մեկնաբանությունների համար «Ժողովուրդը» դիմել է ՀՔԾ լրատվական բաժին, որտեղից հայտնեցին, որ դեկտեմբերին Սասուն Խաչատրյանը կարճ արձակուրդի է գնացել: «Իսկ Ձեր այն հարցին, որ նա կրկին հնարավոր է գնա արձակուրդ և այլես չվերադառնա իր պաշտոնին, նշենք, որ ծառայությունը աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով, ուստի և Սասուն Խաչատրյանը մտադիր չէ արձակուրդ մեկնել», - պատասխանել են ՀՔԾ-ից:

Դիտվել է՝ 452

Մեկնաբանություններ