Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թուրքերին անհանգստացրել է Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին վերակառուցելու Ասադի խոստումը

Թուրքերին անհանգստացրել է Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին վերակառուցելու Ասադի խոստումը
16.01.2019 | 14:04

Թուրքական «Սյոզջու» պարբերականի սյունակագիրներից Զեյնեփ Գյուրջանլըն անդրադարձել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խոստմանը՝ կապված Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին վերակառուցելու նախագծի հետ:


«Ասադը բացում է հայկական խաղաքարտը» հոդվածում թուրք հեղինակը Սրբոց Նահատակացն անվանել է «Թուրքիայի գլխացավանքը հանդիսացող 1915-ի դեպքերի՝ Սիրիայում գտնվող խորհրդանիշ» և ընդգծել, որ եկեղեցու վերականգնումն Ասադի ռեժիմի համար առաջնահերթություն է: Գյուրջանլըն քննադատել է սիրիական հակամարտության հարցում Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունն ու արձանագրել, որ 7-ամյա պատերազմը փաստացի հաղթել է Ասադը, մինչդեռ թուրքական վերնախավը երազում էր նրան տապալել և «Դամասկոսում նամազ կատարել»: Սյունակագիրը զգուշացել է, որ Ասադի ռեժիմը կարող է համագործակցության եզրեր գտնել նաև Սիրիայի քրդերի հետ՝ հիշեցնելով, որ քուրդ զինյալների ենթակայության տակ գտնվող Մանբիջում հայտնվել էին Ասադի դաշնակից Ռուսաստանի ռազմական ոստիկանության ներկայացուցիչները՝ Թուրքիայի մուտքն այդ տարածք արգելափակելու համար: Գյուրջանլըն անհաջող է որակել նաև Իդլիբի շուրջ վարվող քաղաքականությունը՝ նշելով, որ «այնտեղ էլ գործերը խառնվեցին»:

Այս ամենի ելքը թուրք սյունակագիրը տեսնում է միմիայն դիվանագիտության մեջ: «Չկան հավերժական թշնամիներ, կան հավերժական շահեր: Անգամ թշնամու հետ նստում, խոսում ու համաձայնության են գալիս: Թուրքիայի համար եկել է դա անելու ժամանակը, ոչ միայն եկել է, այլև արդեն անցնում է», - եզրափակել է Գյուրջանլըն:

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ

:url="http://www.irates.am/hyÄ â€“Âˆ/1582223960">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում