Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դատարան է ներկայացվելու տեսանյութ, ըստ որի՝ մարտի 1-ին քաղաքացիական հագուստով անձը ցուցարարների ուղղությունից կրակում է ոստիկանների ուղղությամբ

Դատարան է ներկայացվելու տեսանյութ, ըստ որի՝ մարտի 1-ին քաղաքացիական հագուստով անձը ցուցարարների ուղղությունից կրակում է ոստիկանների ուղղությամբ
16.01.2019 | 14:06

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց: Նիստում քննարկվում էր Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու՝ ՀՔԾ միջնորդությունը: Լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ նիստում իրենք ներկայացրել են իրենց տեսակետները բանավոր ու գրավոր, լսել են առարկություններ: Նա նշեց, որ ներկայացնելու են «Մարտի 1-ին» առնչվող տեսանյութեր, որոնց մի մասը դեռևս ներկայացված չի եղել: ««Մարտի մեկի» հետ կապված տեսանյութեր են: Մարտի 1-ին նախորդող հանրահավաքներից որոշ դրվագներ պետք է ներկայացնենք տեսանյութերի տեսքով, խոսակցությունները ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի: Կալանավորման խնդիրը քննելիս դատարանը պետք է քննության առնի հիմնավոր կասկածը, որ անձը կարող է կատարած լինել արարքները, որոնք իրեն վերագրվում են: Մեղադրանքի մեջ կա կարևոր մի դրույթ, որ հանրահավաքները եղել են բացառապես խաղաղ ու անզեն: Մեղադրող կողմը սրա վրա լուրջ մեղադրանք է կառուցել՝ հիմքում դնելով փաստարկը, որ դրանք եղել են խաղաղ ու անզեն:


Հանգամանքներից մեկը, որ պետք է քննվի, այն է, թե հանրահավաքները եղել են բացառապես խաղաղ ու անզեն: Ի թիվս այլի՝ մենք ուզում ենք ամենայն հստակությամբ ցույց տալ, որ մասնավորապես մարտի 1-ի հանրահավաքը Գրիգոր Լուսավորիչի վրա չի եղել խաղաղ ու անզեն»,- նշեց Հայկ Ալումյանը:


Փաստաբանի խոսքով՝ իրենք տեսանյութերը վերցրել են համացանցից: Հայկ Ալումյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանին նախկինում մեղադրանք առաջադրված չի եղել, դրա համար էլ այդ տեսանյութերը չէին հրապարակել, իսկ հիմա «մեղադրանքը առաջադրված է, անհրաժեշտ համարեցինք տեսանյութը հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես մի քաղաքացիական հագուստով անձ ցուցարարների ուղղությունից կրակում է ոստիկանների ուղղությամբ, բայց գնդակն անցել է նրա գլխավերևով»: Փաստաբանը շեշտեց, որ այդ տեսանյութը նորություն չէ, երբ իրենք ներկայացրել են քննիչին, պարզվել է, որ տեսանյութը կա, ուղարկված է փորձաքննության: «Երևում է, որ ոստիկանական ուժերի ուղղությամբ է գնում կրակոցը, ոչ թե ոստիկանների վրա, այլ գլխավերևով է գնում կրակոց: Մենք չենք կարող ասել՝ ով է եղել կրակողը, բայց հուսով ենք, որ նախաքննական մարմինը կպարզի»,- նշեց Հայկ Ալումյանը:

Դիտվել է՝ 407

Մեկնաբանություններ