Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մհեր Ենոքյանին ներում շնորհելու դեմ բժիշկների ստորագրահավաքը ներկայացվել է վարչապետին

Մհեր Ենոքյանին ներում շնորհելու դեմ բժիշկների ստորագրահավաքը ներկայացվել է վարչապետին
16.01.2019 | 14:06

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին ներում շնորհելու դեմ բժիշկների ստորագրահավաքը երեկ ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ասաց սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան: «Երեկվա դրությամբ 1300 ստորագրություն կար բժիշկներից, սակայն դեռևս շարունակում են դիմել բժիշկներ, այդ թվում՝ նաև մարզերից, որ ցանկություն են հայտնում միանալ ստորագրահավաքին»,-ասաց նա և նշեց, որ բացի բժիշկներից, այլ քաղաքացիներ ևս ցանկանում էին միանալ ստորագրահավաքին: «Մարդիկ, որոնք բավականին լուրջ ներդրում ունեն ամենօրյա պետության աշխատանքի մեջ, իրենց դիրքորոշումն են հայտնել` նշելով, որ ներում չպետք է տրվի»,- ասաց նա:

Ելենա Աղաջանովան նշեց նաև, որ ֆեյսբուքում էլեկտրոնային ստորագրահավաք են կազմակերպել և երեկվա դրությամբ այդ ստորագրահավաքին միացածների թիվը 3300 էր, դա ևս հանձնել են վարչապետին: «Կարծում եմ, որ մեր երկրի նախագահը, վարչապետը պետք է շատ լուրջ մոտենան այս հարցին և ոչ թե միայն հետևեն ներման հանձնաժողովի կարծիքին, մանավանդ որ կան քաղաքացիներ, որոնք համաձայն չեն ներման որոշման հետ: Ներման պրոցեսը բարոյական պրոցես է, իրավական չէ, և երկրի ղեկավարությունը դրա վրա պետք է ուշադրություն դարձնի»,- ասաց նա:


Հարցին` թե մյուս կողմը պնդում է, որ խնդիրն իրավական է, և իրենք գնում են իրավական լուծման, նա ասաց, որ եթե դա լիներ իրավական խնդիր, իրենք կդիմեին դատարան, ոչ թե ներման, առավել ևս, երբ մարդը չի զղջացել:

Դիտվել է՝ 447

Մեկնաբանություններ