Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ստեփան Դանիելյան. Եթե պարզվի, որ քննարկվում է Արցախի կարգավիճակի հարցը, իշխող ուժն ընտրություններից առաջ խաբել է ընտրողներին

Ստեփան Դանիելյան. Եթե պարզվի, որ քննարկվում է Արցախի կարգավիճակի հարցը, իշխող ուժն ընտրություններից առաջ խաբել է ընտրողներին
16.01.2019 | 14:07

«Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի նախընտրական թեզն այն էր, որ Հայաստանը Արցախի անունից չի բանակցելու: Այդ թեզը հաշվի առնելով են շատ ընտրողներ կատարել իրենց ընտրությունը»` ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: «Հիմա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները շարունակում են բանակցությունները, քննարկում են Արցախի խնդիրը: Ի՞նչ են քննարկում, անհասկանալի է: Եթե պարզվի, որ քննարկվում է Արցախի կարգավիճակի հարցը, նշանակում է, որ իշխող ուժը ընտրություններից առաջ խաբել է ընտրողներին: Եթե գործող իշխանությունն Արցախի խնդրում փոխի իր դիրքորոշումը, պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան, որի ժամանակ այդ նոր թեզով գնա ընտրություններին: Հանրաքվեով տակից դուրս գալ չի ստացվի, դա այն հարցը չի:


Արցախի հարցն իր նշանակությամբ մյուս չկատարված բազմաթիվ խոստումներից (Ընտրական Օրենսգիրք, Կուսակցությունների մասին օրենք, Սահմանադրության փոփոխություններ, ԵԱՏՄ-ից դուրս գալ, Կուտակային, բյուջեն գողացված փողերով լցնելը և այլն, և այլ, և այլն …) տարբերվում է: Այս հարցում չեն կարող ասել, որ իրավիճակ է փոխվել:
Հ.Գ. 1. Ժամանակին Շառլ դե Գոլը խաբել է ֆրանսիացիներին՝ ընտրություններից առաջ խոստանալով, որ Ֆրանսիան Ալժիրից դուրս չի գալու, սակայն ընտրություններում հաղթելուց հետո արեց հակառակը: Ուրեմն, Նիկոլը դե Գոլը չի, Արցախն էլ Ալժիր չի: Չի ստացվի:
Հ.Գ. Իմիջիայլոց, սկզբունքորեն «Արցախ» անվանումը չի օգտագործում, ասում է Ղարաբաղ, այսինքն՝ չի ընդունում Արցախի խորհրդարանի կամարտահայտությունը: Այսինքն՝ արդեն իսկ հրաժարվում է իր այն թեզից, որ կհարգի Արցախի ժողովրդի որոշումը»:

Դիտվել է՝ 488

Մեկնաբանություններ