Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ինչի՞ մասին են բանակցում Մնացականյանն ու Մամեդյարովը. Արման Բաբաջանյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Ինչի՞ մասին են բանակցում Մնացականյանն ու Մամեդյարովը. Արման Բաբաջանյանը՝ Ռուբեն Ռուբինյանին
16.01.2019 | 14:08

Հունվարի 16-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրել է Ռուբեն Ռուբինյանին: ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանը, հիշեցնելով Փաշինյանի խոսքերը, նշեց՝ սակայն ՀՀ-ն ԱԳՆ մակարդակով Արցախի անունից շարունակում է բանակցել Ադրբեջանի հետ, և Ռուբեն Ռուբինյանին հարցրեց. «Ինչի՞ մասին են բանակցում Մնացականյանն ու Մամեդյարովը: Ի՞նչ կարծիք ունեք Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի 2016թ. պայմանավորվածությունների մասին: Այնպիսի տպավորություն է, որ Երևանը մերժել է Վիեննայի կարևորագույն ձեռքբերումը՝ Ալիևի հետ ոտքի վրա ձեռք բերված փխրուն պայմանավորվածության դիմաց»: Ռուբինյանն ի պատասխան ասաց՝ թյուր է տպավորությունը. «Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները շարունակում են մնալ օրակարգում»:

Դիտվել է՝ 466

Մեկնաբանություններ