Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Եվրախորհրդարանի ղեկավարը մեկնաբանել Է Brexit-ի քվեարկության արդյունքները

Եվրախորհրդարանի ղեկավարը մեկնաբանել Է Brexit-ի քվեարկության արդյունքները
16.01.2019 | 14:09

Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին վատ նորություն է համարել Brexit-ի վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագրի շուրջ Մեծ Բրիտանիայի խորհրդարանականների քվեարկության արդյունքները: «Brexit-ի քվեարկությունը վատ նորություն է»,-գրել է Twitter- ում` նշելով, որ ԵՄ-ի քաղաքացիները, որ ապրում են Մեծ Բրիտանիայում, եւ Միացյալ Թագավորության քաղաքացիները, որ ապրում են ԵՄ-ում, իրենց ապագայի երաշխիքների կարիք ունեն:

Դիտվել է՝ 427

Մեկնաբանություններ