Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՀՅԴ-ն վերադիրքավորվում է, Հրանտ Մարգարյանը՝ զիջում դիրքերը

ՀՅԴ-ն վերադիրքավորվում է, Հրանտ Մարգարյանը՝ զիջում դիրքերը
16.01.2019 | 20:31

ՀՅԴ-ն վերադիրքավորվում է, երկու տասնամյակ անընդմեջ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ զիջում դիրքերը. ՀՅԴ ղեկավար կազմի այս ընտրություններում նա չի առաջադրի իր թեկնածությունը։

Բյուրոն ընտրվում է 4 տարի ժամկետով: Այժմ ունի 11 քաղաքական ներկայացուցիչ: Հայաստանից ներկայացված են Սպարտակ Սեյրանյանը, Արմեն Ռուստամյանը, Հրանտ Մարգարյանը և Կիրո Մանոյանը: Հրանտ Մարգարյանը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն է 2000 թվականից:

Դիտվել է՝ 404

Մեկնաբանություններ