Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահները

Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահները
16.01.2019 | 20:31

Մոսկվան պատրաստվում է հյուրընկալել Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Հիմա մեր հերթն է եռակողմ այդ գագաթաժողովը հյուրընկալելու, մենք նախապատրաստվում ենք, և վստահեցնում եմ, որ հանդիպումը կկայանա», - ասել է Լավրովը: Երեք երկրների նախագահները եռակողմ գագաթաժողովների շարքը սկսել են 2016-ից ՝ համագործակցությունը խորացնելու, տարածաշրջանային հարցերը քննարկելու համար:

Դիտվել է՝ 402

Մեկնաբանություններ