Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նաիրա Զոհրաբյան. Ո՞վ ասեց, որ մենք ընդդիմություն չենք, Ավետարանի վրա երդվելու անհրաժեշտություն, կարծում եմ, չկա

Նաիրա Զոհրաբյան. Ո՞վ ասեց, որ մենք ընդդիմություն չենք, Ավետարանի վրա երդվելու անհրաժեշտություն, կարծում եմ, չկա
16.01.2019 | 20:34

Իսկ ո՞վ ասեց, որ մենք ընդդիմություն չենք, լրագրողների հարցերին ի պատասխան, թե ինչո՞ւ չեն հայտարարում, որ ընդդիմություն են՝ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա ընդգծեց, որ ընդդիմությունը ոչ թե հայտարարելով են դառնում, այլ քաղաքական իրողություններից ելնելով:


«Կա հստակ մեծամասնություն, որը ձևավորելու է իշխանություն: Եվս մեկ անգամ հայտարարելու անհրաժեշություն չկա, որևէ քաղաքական ուժ, որն իշխանության մեջ չկա, ընդդիմություն է: Երդումներ ուտելու, հայտարարություններ անելու կամ Ավետարանի վրա երդվելու անհրաժեշտություն, կարծում եմ, չկա», - ասաց նա:


Զոհրաբյանը նաև նկատեց, որ ԼՀԿ հետ լարվածություն չկա, բայց իրենք բանավեճերից երբեք չեն խուսափել և չեն խուսափելու: «Լարվածության հրահրողները մենք չենք: Հորդորս մեր գործընկերներին՝ մնալ քաղաքական տիրույթում և անձնական թիրախներ չընտրել»: Զոհրաբյանը նաև տպավորություն ունի, որ ԼՀԿ-ն որպես թիրախ ընտրել է ԲՀԿ-ին, ոչ թե «Իմ քայլին»:

Դիտվել է՝ 476

Մեկնաբանություններ