Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մխիթար Հայրապետյան. Սփյուռքին հաճելի լինելու համար նախարարությունը չպետք է պահպանվեր

Մխիթար Հայրապետյան. Սփյուռքին հաճելի լինելու համար նախարարությունը չպետք է պահպանվեր
16.01.2019 | 20:38

Սփյուռքի նախարարության փոխարեն լինելու է առանձին կառույց` Աժ-ում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը, որ Աժ Գիտության, կրթության, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն է: Նա տեղեկացրեց, որ քննարկվում է Սփյուռքի նախարարության փոխարեն Սփյուռքի հետ կապերով հանձնակատարի կամ կառավարությանն առընթեր Սփյուռքի վարչություն ստեղծելու հարցը: Այդ կառույցներում աշխատելու են Սփյուռքի նախարարության «լավագույն աշխատողները»: ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանիհարցին պատասխանելիս նախկին նախարարը հստակեցրեց, որ խոսքը լուծարման մասին չէ, այլ ինստիտուցոնալ փոփոխությունների: «Մենք բավականին ազնիվ ենք եղել մեր ընտրողների առաջ, վարչապետը ընտրողների առաջ հայտարարեց, որ օպտիմալացում լինելու է: Սփյուռքի նախարարության կարևորության մասին խոսել ենք. եթե պահպանում ենք, հարկավոր է նրան տալ սուպեր լծակներ, եթե նախկինի նման է մնալու նախարարությունը, ապա ավելի լավ է չլինի: Սփյուռքին հաճելի լինելու համար չպետք է պահպանվի, պետք է ազնիվ լինել Սփյուռքի հետ», - հավելեց պատգամավորը:

Դիտվել է՝ 776

Մեկնաբանություններ