Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դավիթ Անանյանը հորդորում է «Գազպրոմ Արմենիա»-ում ՊԵԿ-ի ստուգումները չկապել գազի գնի հետ

Դավիթ Անանյանը հորդորում է «Գազպրոմ Արմենիա»-ում ՊԵԿ-ի ստուգումները չկապել գազի գնի հետ
16.01.2019 | 20:42

ՊԵԿ-ը շարունակում է «Գազպրոմ Արմենիա»-ում ստուգումները: Դրանք սովորական, ընթացիկ ստուգումներ են՝ կապված բյուջեի հետ փոխհարաբերությունները ճշտելու հետ` լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Մենք մամուլի հաղորդագրություն ենք տարածել, որ այնտեղ կա նաև որոշակի քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն: Ընթացիկ պրոցեսը շարունակվում է և ես խորհուրդ կտամ գազի գնի փոփոխությունը կամ այդպիսի ակնկալիքները մեր հսկողության հետ չկապել: Առաջին անգամ չէ, որ ՊԵԿ-ը «Գազպրոմ Արմենիա»-ում ստուգում է իրականացնում: Ասեմ, որ այս պահին գործընթացը կասեցված է, որոշակի ճշգրտող տեղեկություն ձեռք բերելու նպատակով»,- նշեց Դավիթ Անանյանը:


Դավիթ Անանյանն անդրադարձավ նաև շոու բիզնեսը հարկելու վերաբերյալ հարցադրմանը: Նա տեղեկացրեց, որ դե այդ ոլորտից ոչ ոք չի դիմել, չի ասել, որ պատրաստ է իր եկամուտները հայտարարագրել: «Թե ինչ կանենք մենք, կարծում եմ, որ կարճ ժամանակում մեր լրատվական ծառայության միջոցով կտեղեկանաք: Վստահեցնում եմ չենք անելու օրենսդրությունից չբխող որևէ գործողություն»,-ասաց նա:

Դիտվել է՝ 440

Մեկնաբանություններ