Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իրանի ԶՈւ ԳՇ պետ․ Իրանը համարում է ղարաբաղյան հողերը ադրբեջանական

Իրանի ԶՈւ ԳՇ պետ․ Իրանը համարում է ղարաբաղյան հողերը ադրբեջանական
17.01.2019 | 16:51

Իրանը համարում է ղարաբաղյան հողերը ադրբեջանական, սատարում է և հետայսու էլ սատարելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` երեկ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին:


Իրանի IRNA պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ադրբեջանական «Թրենդ»-ի հաղորդագրությունը, տեղեկացնում է, որ Բաղերին անընդունելի է համարել «սահմանների փոփոխությունը բռնի ճանապարհով»: «Իրանը այդ հարցում միշտ Ադրբեջանի կողքին է»` ասել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբ պետը:
Ալիևը խնդրել է Իրանի ղեկավարությանը փոխանցել իր երախտագիտությունը «այդ եղբայրական դիրքորոշման համար» և ընդգծել, որ Ադրբեջանը բարձր է գնահատում «այդ արդարացի դիրքորոշումը»: Նա հաղորդել է հայերի կողմից «օկուպացված տարածքներում Ադրբեջանի պատմա-կրոնական հուշարձանների ավերման մասին»: Բաղերին Բաքվում որպես իր այցի նպատակ նշել է Իրանի և Ադրբեջանի միջև ռազմական և պաշտպանական համագործակցության ընդլայնումը:

Դիտվել է՝ 185

Մեկնաբանություններ