«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Այսօր ձյուն է սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազի

Այսօր ձյուն է սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազի
17.01.2019 | 16:52

Այսօր Հայաստանի շրջանների զգալի մասում, առաջիկա գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն և մառախուղ։ Վաղը ցերեկը, հունվարի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կնվազի 5-6-ը, հունվարի 18-19-ի գիշերները՝ 8-10 աստիճանով: Երևանում այսօր սպասվում է ձյուն, հունվարի 18-21-ը՝ առանց տեղումների եղանակ։


Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, մարդատարների համար՝ դժվարանցանելի:
Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս գյուղեր տանող ավտոճանապարհները: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում մերկասառույց է: Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան քաղաքներում և Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Շիրակի մարզում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Լոռու մարզում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղում է ձյուն: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է: Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձնաբուք է:


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար` կա ձնահյուսի վտանգ, ռուսական կողմում կուտակված է 97 բեռնատար և 79 մարդատար ավտոմեքենա:

Դիտվել է՝ 157

Մեկնաբանություններ