Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մնացականյանը և Մամեդյարովը համաձայնել են «առաջիկա ամիսներին շարունակել հետևողական, նպատակաուղղված շփումները»

Մնացականյանը և Մամեդյարովը համաձայնել են «առաջիկա ամիսներին շարունակել հետևողական, նպատակաուղղված շփումները»
17.01.2019 | 16:54

Երեկ Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շեֆերի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ տեղի է ունեցել «մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը»: «Ավելի քան չորս ժամ տևած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը», - ասված է հաղորդագրությունում: Հանդիպման նոր ժամկետները դեռևս հաստատված չեն, ԱԳ նախարարները համաձայնեցին առաջիկա ամիսներին շարունակել հետևողական, նպատակաուղղված շփումները:

Դիտվել է՝ 246

Մեկնաբանություններ