«Որքան երկար տևի ուկրաինական ճգնաժամը, այնքան Եվրոպային և աշխարհին ավելի մեծ վնաս կհասցվի»,- Ֆրանսիա իր այցի կապակցությամբ Չինաստանի կառավարության կայքում և ֆրանսիական Le Figaro պարբերականում գրել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինը։ Ըստ Ֆրանսպրեսի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավոր առաջնահերթությունը Սի Ծինպինի Փարիզ այցի ընթացքում լինելու է վերջինիս զգուշացնելը, թե որքան վտանգավոր է Ռուսաստանին ՈՒկրաինայի դեմ պատերազմում աջակցելը։               
 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը
17.01.2019 | 16:59

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) հունվարի 16-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարարի ԺՊ Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո հայտարարությամբ են հանդես եկել:

ՄԽ համանախագահները սկզբում առանձին-առանձին, հետո միասին հանդիպել են ԱԳ նախարարների հետ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ևս մասնակցել է հանդիպումներին: Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուան մասնակիցների հետ քննարկել է բանակցությունների արդյունքները: Բացի այդ, ՄԽ համանախագահներն այցելել են Ելիսեյան պալատ, որտեղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ դիվանագիտության գծով խորհրդականներին ներկայացրել են բանակցությունների արդյունքները:
Համանախագահները Մնացականյանին ու Մամեդյարովին հայտնել են՝ որքան են գնահատում կողմերի գործադրած ջանքերն արդյունավետ բանակցությունների անցկացման համար բարենպաստ մթնոլորտը պահպանելու ուղղությամբ:
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված բազմաթիվ հարցեր ու համաձայնության եկել այն հարցում, որ հարկավոր է հստակ քայլեր ձեռնարկել երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար:


Հանդիպումների ընթացքում համանախագահներն ԱԳ նախարարների հետ ուսումնասիրել են ընթացիկ բանակցային գործընթացի հիմնական սկզբունքներն ու չափորոշիչները: ԱԳ նախարարներն ու համանախագահներն ուսումնասիրել են նաև բանակցությունների դինամիկային ուժեղ խթան հաղորդելու նպատակով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հավանական հանդիպմանն ուղղված հետագա քայլերը: Համանախագահներն ընդգծել են նաև տարածաշրջանի տնտեսական ներուժի իրագործման նպատակով հավանական փոխադարձ շահեկան նախաձեռնությունների կարևորությունը: Համանախագահները մտադիր են մոտ ապագայում հանդիպել երկու պետությունների ղեկավարների հետ:

Դիտվել է՝ 337

Մեկնաբանություններ