ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

ՀՅԴ կարևոր թևերը կբռնեն Արմեն Ռուստամյանի կողմը

ՀՅԴ կարևոր թևերը կբռնեն Արմեն Ռուստամյանի կողմը
17.01.2019 | 17:00

«Ժողովուրդը» գրում է. «ՀՅԴ ընդհանուր ժողովը, որ այս անգամ անցկացվում է Արցախում, ընթանում է բավական թեժ մթնոլորտում: 1999-ից առաջին անգամ ՀՅԴ-ն ԱԺ ընտրությունների արդյունքում չկարողացավ հայտնվել խորհրդարանում, և Սփյուռքի կառույցները հիմա դժգոհ են հայաստանյան ներկայացուցչության աշխատանքներից: Թերևս սա էր նաև պատճառը, որ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այս անգամ չի առաջադրել իր թեկնածությունը, բայց մյուս կողմից` նա փորձելու է պահպանել ազդեցությունը՝ կուսակցության ղեկավարումն իրականացնելով ստվերում: ՀՅԴ ժողովը Բյուրոյի ներկայացուցչի պաշտոնին հավակնել են կուսակցության Արևմտյան կոմիտեի ներկայացուցիչները: Բայց ՀՅԴ հայաստանյան թևի համար դա անթույլատրելի է դիտվել, որովհետև չեն ցանկացել կուսակցությունում գերիշխող դառնան պրոարևմտյան տրամադրությունները:


ՀՅԴ պարսկահայ թևը, լիբանանյան թևը, որը համարվում է ՀՅԴ-ի ողնաշարը, որոշել են բռնել Արմեն Ռուստամյանի կողմը: Հրանտ Մարգարյանը որոշել է Ռուստամյանին դարձնել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ»:

Դիտվել է՝ 332

Մեկնաբանություններ