ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Կառավարության 2/3-ը կնշանակվի, 1/3-ը չի նշանակվի մինչև կառուցվածքային փոփոխությունները

Կառավարության 2/3-ը կնշանակվի, 1/3-ը չի նշանակվի մինչև կառուցվածքային փոփոխությունները
17.01.2019 | 17:01

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա կառավարության նիստի սկզբում անդրադարձավ կառավարության ձևավորման և կառավարության կառուցվածքային փոփոխության հարցերին:

Նա ասաց, որ Սահմանադրությամբ կառավարությունը ձևավորված է համարվում, եթե կառավարության անդամների 2/3-ը նշանակված է: «2/3-ը կնշանակվի, 1/3-ը չի նշանակվի, քանի դեռ մինչև վերջին դետալը չենք համաձայնեցրել կառավարության կառուցվածքի փոփոխության հետ կապված հարցերը: Նախարարությունների թիվը կրճատվելու է, և այս պրոցեսը պետք է տանել առավելագույն անցնցում, սահուն և կանխատեսելի ճանապարհով»:

Դիտվել է՝ 278

Մեկնաբանություններ