Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԵՄ-ն ու ՀԲ-ն ավելի քան 700 միլիոն եվրո կտրամադրեն Հայաստանում տարբեր ծրագրերի համար

ԵՄ-ն ու ՀԲ-ն ավելի քան 700 միլիոն եվրո կտրամադրեն Հայաստանում տարբեր ծրագրերի համար
17.01.2019 | 22:38

Առաջիկա տարիներին Եվրամիությունն ու Համաշխարհային բանկը 13 միլիարդ եվրո կտրամադրեն` Արևելյան գործընկերության ծրագրի վեց պետություններում` Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում և Բելառուսում ենթակառուցվածքային մի շարք լայնամասշտաբ ծրագրեր կյանքի կոչելու նպատակով: Ծրագրի մասին ԵՄ-ն հայտարարեց հունվարի 15-ին: Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդարձակման բանակցությունների գծով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի խոսքով՝ «այս ծրագրի ամբողջացումը համատեղ մի հանձնառություն է, որը հնարավորություն կտա զգալի դրական արդյունքներ ապահովել տարածաշրջանի բոլոր բնակիչների համար»:


Ծրագրի շրջանակում Հայաստանին հատկացվելու է ավելի քան 700 միլիոն եվրո: Փաստաթղթի հեղինակների մատնանշած հայաստանյան առաջնահերթ ծրագրերի մեծ մասն առնչություն ունեն «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի հետ:
Փաստաթղթից տեղեկանում ենք, որ «Հյուսիս-Հարավի» Արտաշատ-Ագարակ հատվածի շինարարությանը նախատեսվում է 450 միլիոն եվրո հատկացնել: 41 միլիոն եվրո կհատկացվի Գյումրի-Բավրա, ևս 7,5 միլիոն` Երևան-Վանաձոր ավտոճանապարհների վերանորոգմանը: ԵՄ-ն և ՀԲ-ն նախատեսում են 15 միլիոն եվրո տրամադրել Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման համար:
Ծրագրի հեղինակները 13 միլիարդ եվրոյով նախատեսում են մինչև 2030-ը 98 ծրագիր ավարտել: Զրոյից կառուցվելու կամ հիմնանորոգվելու են 4800 կիլոմետր ավտոճանապարհներ և երկաթուղային գծեր, 6 նավահանգիստ, 11 լոգիստիկ կենտրոն, օդանավակայաններ և սահմանային անցակետեր:


Ծրագրի շրջանակում Վրաստանին 3 միլիարդ եվրո կհատկացվի: 300 միլիոն եվրոն նախատեսվում է ծախսել Անակլիա նավահանգստի և հարակից տրանսպորտային հանգույցների կառուցման վրա: 61 միլիոն եվրո եվրոպացիները կծախսեն Քութայիսիի միջազգային օդանավակայանի բեռնափոխադրումների տերմինալի կառուցման համար: Վրաստանը և Հայաստանը միմյանց կապող Սադախլոյի «Բարեկամության կամրջի» շինարարությանը ծրագրի հեղինակները նախատեսում են 6 միլիոն եվրո հատկացնել։

Դիտվել է՝ 121

Մեկնաբանություններ