Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աժ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձներ է ստանում

Աժ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձներ է ստանում
17.01.2019 | 22:40

Աժ նախագահի ընտրվելու կապակցությամբ Արարատ Միրզոյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը. «7-րդ գումարման Ազգային ժողովն իր գործունեությունն սկսում է մեր երկրի և ժողովրդի համար կարևոր մի ժամանակաշրջանում, երբ նոր հնարավորություններ են բացվում օրենքի, արդարության և իրավունքի գերակայությամբ բարեզարդելու հայրենական մեր կյանքը և արձանագրելու նոր, հայրենաշեն ձեռքբերումներ: Բարձր ու պատասխանատու այս առաքելությանն է կոչված Ազգային ժողովը` մեր ժողովրդի մեծ վստահությամբ»։


Արարատ Միրզոյանին ուղերձներ են հղել նաև ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն, Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնան, Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Լի Չժանշուն, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։

Դիտվել է՝ 167

Մեկնաբանություններ