Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանի նախագահն ԱՄԷ-ում է

Հայաստանի նախագահն ԱՄԷ-ում է
17.01.2019 | 22:41

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ:


Նախագահ Սարգսյանը և Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը քննարկել են տարբեր բնագավառներում երկու երկրների համագործակցությանը, մասնավորապես գործարար կապերի ընդլայնմանն ու ֆինանսական համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորել զբոսաշրջության ոլորտի զարգացմանը միտված քայլերը։
«Մենք կողջունենք Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների նկատմամբ էմիրաթական ընկերությունների հետաքրքրությունը և կաջակցենք հնարավոր ներդրողներին»-, ընդգծել է նախագահ Սարգսյանը։


Համաձայնություն է ձեռք բերվել համապատասխան պատվիրակություն գործուղել Հայաստան՝ տեղում հնարավորություններին ծանոթանալու ևգ ործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։

Դիտվել է՝ 160

Մեկնաբանություններ

='allFromSec'>Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում