Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակի անհարկի քաղաքականացման փորձերի անթույլատրելիությունը

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակի անհարկի քաղաքականացման փորձերի անթույլատրելիությունը
17.01.2019 | 22:44

Հունվարի 17-ին Փարիզում ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։
Հանդիպման սկզբում նախարարի պաշտոնակատարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ և համատեղության կարգով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանին՝ համոզմունք հայտնելով, որ նա նշանակալի ներդրում կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի համագործակցության խթանման, Կազմակերպության հետ համատեղ ծրագերի և նախաձեռնությունների կյանքի կոչման գործում:


Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական նպատակներին համահունչ Կազմակերպության աշխատանքներին ակտիվ ներգրավվածությանը: Նա ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակի անհարկի քաղաքականացման փորձերի անթույլատրելիությունը, ինչը հնարավորություն չի ընձեռում կենտրոնանալու կառույցի՝ մշակույթի միջոցով պետությունների միջև համագործակցության խթանմանը և խաղաղությանն ու ժողովուրդների անվտանգությանը նպաստելու հիմնական առաքելության վրա:


Զրուցակիցները մտքեր են փոխանակել համամարդկային մշակութային ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված համատեղ ծրագրերի նախաձեռնման և կյանքի կոչման շուրջ: Նրանք անդրադարձել են նաև 2018-ին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի արդյունքներին, մտքեր փոխանակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՖՄԿ համագործակցությանն ու համատեղ ծրագրերի իրականացման շուրջ, ինչը, ԱԳ նախարարի պաշտոնակատար Մնացականյանի բնորոշմամբ, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության առաջնահերթություններից է:

Դիտվել է՝ 152

Մեկնաբանություններ