Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լյուքսեմբուրգի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Լյուքսեմբուրգի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
17.01.2019 | 22:45

Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին.

«Լյուքսեմբուրգի Մեծ դքսության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ ՀՀ վարչապետ նշանակվելու առթիվ։ Մաղթելով հաջողություն Ձեր բարձր առաքելության մեջ, հույս ունեմ, որ մեր երկրների կառավարությունները կշարունակեն համագործակցությունը՝ ի նպաստ երկկողմ հարաբերությունների զարգացման և մեր ժողովուրդների միջև եղած կապերի ամրապնդման։
Համոզված եմ՝ վստահությունը, որ ստացել եք Ձեր հայրենակիցների կողմից, թույլ կտա Ձեզ շարունակել բարեփոխումների ուղին՝ ի շահ Հայաստանի հասարակության և տնտեսության»:

Դիտվել է՝ 209

Մեկնաբանություններ