Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Սուպերվարչապետության ինստիտուտը գնալով նվազելու է

Սուպերվարչապետության ինստիտուտը գնալով նվազելու է
17.01.2019 | 22:45

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ սուպերվարչապետության ինստիտուտը գնալով նվազելու է․ «Դա լինելու է ժամանակի ընթացքում, որպեսզի կտրուկ որևէ քայլ չանենք»: Հարցին` ինչո՞ւ փոփոխություններն ավելի շուտ չեն սկսվում, գուցե՞ նոր իշխանություններն էլ են հարմարվել սուպերվարչապետությանը, Սիմոնյանը հակադարձեց, որ գործընթացները սկսել են շատ ավելի վաղ, պարզապես կտրուկ քայլերի չեն գնալու:

Դիտվել է՝ 228

Մեկնաբանություններ