Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ-ն վարչապետից ԱԺ-ի ենթակայությանը փոխանցելու մասին

Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ-ն վարչապետից ԱԺ-ի ենթակայությանը փոխանցելու մասին
17.01.2019 | 22:46

Առաջիկայում Ազգային ժողովում քննարկումներ կլինեն Ոստիկանության և ԱԱԾ-ի՝ վարչապետի ենթակայության տակ գործելու հարցով, կտեսնեք: Այս պահին ոչ մի բան չեմ կարող ասել` ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Հարցին, թե ո՞ր տարբերակն եք ավելի արդյունավետ համարում, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Ես արդյունավետ համարում եմ այն, ինչ որոշում կընդունի ԱԺ-ն»: Հարցին` վարչապետի ենթակայության տակ գործելու դեպքում ավելի կաշկանդված չե՞ն լինի ուժային կառույցները, քան կոլեգիալ մարմնի՝ կառավարությանը կամ ԱԺ-ին ենթարկվելու դեպքում, Արթուր Վանեցյանն արձագանքեց. «Դա իմ քննարկելու հարցը չէ: Ես իմ կարծիքը չեմ ուզում այդ հարցով հայտնել: Կլինի քաղաքական որոշում, կենթարկվենք ցանկացած որոշման»:

Դիտվել է՝ 339

Մեկնաբանություններ