Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Էդմոն Մարուքյան. Ոստիկանությունը, ԱԱԾ-ն պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո

Էդմոն Մարուքյան. Ոստիկանությունը, ԱԱԾ-ն պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո
17.01.2019 | 22:47

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է, թե ինչու մինչ այսօր պատգամավորներին չի ներկայացվել «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի նախագիծը։


Մարուքյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե ըստ Միրզոյանի՝ Կառավարությունը նախագիծը դեռևս խորհրդարան չի բերել։ «Որքանով ես հասկանում եմ՝ Կառավարությունն իրավունք ունի դեռևս չուղարկել նախագիծ: Այս նիստը կընդհատվի, երբ հանձնաժողովի նախագահները կընտրվեն, և դրանից հետո այդ նախագիծը, երբ ուղարկվի խորհրդարան, նիստը կվերսկսվի: Հետո նորից կընդհատվի և կվերսկսվի Կառավարության ծրագիրն ստանալուց հետո»,- նշեց Էդմոն Մարուքյանը: Նա գտնում է, որ նախագիծը հնարավորինս շուտ պետք է խորհրդարանում լինի, քանի որ մինչ այսօր պարզ չէ Կառավարության տեսլականը․ «Ենթադրում եմ, որ պետք է նշանակի սուպերվարչապետական համակարգի վերափոխում։ Մենք օպտիմալացմանը կողմ ենք, միշտ էլ ասել ենք, որ կառավարության աշխատակազմն ուռճացված է: Հասարակության ուշադրությունը բևեռել են Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների վրա, բայց այստեղ կարևոր է Ոստիկանության, ԱԱԾ և հարկահավաք մարմնի հարցը, որոնք պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո: Նաև կառուցվածքում չպետք է ստեղծվեն նոր մարմիններ, որոնք կրկին կավելացնեն խորհրդարանական վերահսկողությունից դուրս եղած, բայց գործադիր իշխանության գործառույթ իրականացնող մարմինների թիվը»,- ընդգծեց պատգամավորը։


Էդմոն Մարուքյանը գտնում է, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը չպետք է շարունակեն գործել վարչապետի ենթակայությամբ: Ըստ նրա՝ եթե այդ մարմինների ղեկավարները և մարմինները դառնան կառավարության կառուցվածքի մաս, ստացվում է, որ շարունակում են մնալ վարչապետի ենթակայության տակ:
«Հիմա Արդարադատության նախարարությունն ինստիտուտ է կառավարությունում, այդ նախարարն ո՞ւմ է ենթարկվում, կարո՞ղ է Արարատ Միրզոյանին է ենթարկվում: Վարչապետին է ենթարկվում, չէ՞: Ես ձեզ հիշեցնում եմ՝ ժամանակին Ռոբերտ Քոչարյանը, ով հիմա կալանավորված է սահմանադրական կարգ տապալելու համար, այդ սահմանադրական կարգը տապալելու մեջ է մտնում նաև պետական կառավարման համակարգը ձևախեղելը: Այսինքն՝ այն, որ Ռոբերտ Քոչարյանն այդքան լիազորություն է ստացել, որտեղի՞ց է սկսվել: Սկսվել է այնտեղից, որ նա ուժային մարմինները բերել է միայն իր վերահսկողության տակ: Եվ քաղաքական որևէ պայմանավորվածություն կամ կոալիցիա ստեղծելիս դրանք չեն քննարկվել, դրանք դուրս են մնացել քաղաքական ու քաղաքացիական վերահսկողությունից» շեշտեց»,- Էդմոն Մարուքյանը:

Դիտվել է՝ 224

Մեկնաբանություններ