Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արմեն Գևորգյանը՝ 2008-ին գաղտնի շտաբի անդամ լինելու մասին

Արմեն Գևորգյանը՝ 2008-ին գաղտնի շտաբի անդամ լինելու մասին
17.01.2019 | 22:48

Վերաքննիչ դատարանում քննվում է 2008-ի մարտի 1-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու դեմ Գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը: Նախքան դատական նիստը Արմեն Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախորդ ասածներին ավելացնելու ոչինչ չունի, իսկ անհրաժեշտ տեղեկություններն իր պաշտպանները կհայտնեն: Հարցին, թե մամուլում տեղեկություններ են եղել, որ Արմեն Գևորգյանը 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ գաղտնի շտաբի անդամ է եղել, որտեղ որոշումներն են կայացվել, համապատասխանում է իրականությանը, Արմեն Գևորգյանն ասաց. «Ես սովորություն ունեմ մամուլի հրապարակումները չմեկնաբանել, ով հրապարակել է, իրենից էլ հարցրեք»: Հարցին, թե ինքը եղե՞լ է այդ շտաբի անդամ, Արմեն Գևորգյանն ասաց. «Ես նմանատիպ կառույցի գոյության մասին տեղեկություն չունեմ: Մեկ անգամ ևս ուզում եմ ասել, որ գործը քննվում է դատարանում և երբ ավարտվի, բոլոր անհրաժեշտ տեղեկություններն իմ փաստաբանները կհայտնեն, այս պահի դրությամբ նախորդ իմ ասածներից բացի, որևէ բան չունեմ ավելացնելու և պակասեցնելու»: Հարցերին Արմեն Գևորգյանը չպատասխանեց՝ նշելով՝ հաջողություններ մաղթեք ինձ:

Դիտվել է՝ 209

Մեկնաբանություններ